Արտյոմ Սիմոնյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային լիգայում հանդես եկող «Տոմը» հետաքրքրված է Երևանի «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի ծառայություններով, հաղորդում է Matchtv-ն:

25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցը քննարկման վերջին փուլում է:

Արտյոմ Սիմոնյանը 2020 թվականի ամռանը Երևանի «Արարատից» է տեղափոխվել «Նոա», որի կազմում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Նա ռուսական «Զենիթի» սան է: Նախկինում հանդես է եկել նաև շվեյցարական «Ցյուրիխում», «Լե Մոնում», Երևանի «Փյունիկում» ու «Ալաշկերտում»:

Արտյոմ Սիմոնյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 26-րդ տուրից հետո «Տոմը» 17 միավորով նախավերջին՝ 21-րդ տեղում է:

ԱՎԵԼԻՆ