Ֆրանսիական «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն ակումբի մարզումներից մեկի ժամանակ կոտրել է ձեռքը: Այս մասին հայտարարել է «Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան:
«Մուսա Դեմբելեն որոշ ժամանակ չի կարողանա օգտակար լինել թիմին, թիմի մարզումներից մեկի ժամանակ նա կոտրել է ձեռքը:
Հուսով եմ, որ Դեմբելեն կկարողանա հնարավորինս արագ ապաքինվել և վերադառնալ խաղադաշտ»,- Գարսիայի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան «Լիոնի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ: