Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 521.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 634.96 դրամ (նվազել է 4.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.43 դրամ (նվազել է 15.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.95 դրամ (նվազել է 0.15 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 432.96 դրամ, ոսկի՝  31,526.71 դրամ, պլատին՝ 17,409.08 դրամ:

ԱՎԵԼԻՆ