Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ

Արարատի մարզում, այսօր, դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Mercedes և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։

ԱՎԵԼԻՆ