Օդի ջերմաստիճանը նվազում է. հորդորում ենք ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները

Համաձայն «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ         -10…-12, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:

Միաժամանակ խորհուրդ է տրվում տերեւաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:

ԱՎԵԼԻՆ