Չարենցավան համայնքի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հանրային պահանջին. Hraparak.am

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է նաև մարզեր: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Կայքին հայտնել են, որ երեկվանից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու անդամների անունից հայտարարության տեքստ է կազմվել, որով հայտարարվում է, որ քաղաքի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հանրային պահանջին:

Տեքստը ուղարկվել է ավագանու 15 անդամներին` ստորագրությամբ: 15-հոգանոց ավագանուց Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահին կողմ է արտահայտվել և հայտարարության տեքստի տակ ստորագրել է 10 անդամ:

ԱՎԵԼԻՆ