Այսօր Հայաստանում 1-ին, 2-րդ եւ 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք կարող են օգտվել հետեւյալ բուժծառայություններից

1992 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ն ընդունվել է որպես Հաշմանդամների միջազգային օր: Ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվում են հաշմանդամների խնդիրների վերաբերյալ միջոցառումներ նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար:

Այսօր Հայաստանում 1-ին, 2-րդ եւ 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք կարող են օգտվել հետեւյալ բուժծառայություններից.

Հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում.

  • Վիրահատական եւ թերապևտիկ բուժում, այդ թվում՝ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայությունները (բացառությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց).

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),

2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,

5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտներով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,

7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

8) սրտի կաթետերային աբլացիա,

9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,

10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը)

11) արթրոսկոպիկ վիրահատություններ,

12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,

13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,

14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ

15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,

16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

 

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ.

  • 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանադմություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների,
  • 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին (մինչև 18 տարեկան) տրվող արտոնությունը` դեղերը դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` 50 տոկոս զեղչով տրամադրելու վերաբերյալ:

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում.

  • 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից, այդ թվում՝ թերապևտիկ եւ օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնությունից ու սպասարկումից, իսկ 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով (բացառությամբ ատամի հեռացումը):

ԱՎԵԼԻՆ