Հակառակորդի զինվորականները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը 24News-ին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին հակառակորդի զինվորականները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին և փորձել դիրքային առումով հայկական կողմին հետ մղել։

«Պատճառաբանել են, թե այդ տարածքն իրենցն է, բայց, իհարկե, դա չի նրանց հաջողվել։ Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որը նաև ջոկատի հրամանատարն է, շատ հանգիստ ձևով քննարկել է այս հարցն ադրբեջանցիների հետ, ինքը տիրապետում է ադրբեջաներենին և այդպես խոսել, պայմանավորվել են»,-պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը բացատրել է, թե սահմանը որ հատվածով է անցնում, և հարցը լուծվել է, ոչ մի կոնֆլիկտ չի եղել։

 

ԱՎԵԼԻՆ