Ռուս խաղաղապահ սակրավորները Ստեփանակերտում մեկ օրում մոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները մոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել:
Պայթունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 38 հա տեղանք եւ շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ օգնություն են ցուցաբերում բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքներում:

ԱՎԵԼԻՆ