Ստեֆանո Պիոլին ապաքինվել է կորոնավիրուսից

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 55-ամյա իտալացի մասնագետի թեստի պատասխանը եղել է բացասական։ Նա վարակվել էր նոյեմբերի 14-ին։

Դեկտեմբերի 2-ին «Միլանը» կմարզվի Պիոլիի ղեկավարությամբ, իսկ դեկտեմբերի 3-ին կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։ «Միլանը» կընդունի շոտլանդական «Սելթիկին»։

Պիոլիի ինքնամեկուսացման ժամանակ «Միլանի» մարզումները ղեկավարել է թիմի նախկին պաշտպան, 39-ամյա Դանիելե Բոներան, որը մարզչական շտաբում է 2019 թվականից։

ԱՎԵԼԻՆ