ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։

ԱՎԵԼԻՆ