Ալիեւն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմուտքի միջեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է Նախիջեւանը երկրի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, սակայն բաժանված է դրանից Հայաստանի տարածքով:

Ալիեւը ցանկանում է նաեւ Լաչինի նոր միջանցք ստեղծել: Ներկայիս միջանցքը միացնում է Երեւանն ու Ստեփանակերտը եւ, ի թիվս այլ քաղաքների, անցնում է Լաչինով: Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է, որպեսզի Լաչինն անցնի Բաքվին, իսկ միջանցքն անցնի այլ տարածքներով:

ԱՎԵԼԻՆ