Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ է արել կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները: Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ կողմերը պետք է կատարեն հրադադարի ռեժիմի իրենց պարտավորությունները եւ նպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը»,- ասվում է տեքստում: «Պոմպեոն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների լիարժեք կատարման կարեւորությունը, որը հաստատվել է հոկտեմբերի 17-ին Փարիզից ստացված հայտարարության մեջ՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության»:

ԱՎԵԼԻՆ