Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի  եւերկրի հյուսիս-արեւմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում, փոխանցում է Mehr-ը:

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արեւմուտքում եւ անհրաժեշտության դեպքում կավելացվեն,- ասել է նա:- Մարդկանց հանգստությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի»:

«Երկրների տարածքային ամբողջականության հարգումը եւ պաշտոնական միջազգային սահմանների պաշտպանությունը մեր հայտնի սկզբունքներից մեկն է, եւ մենք տարածքային ամբողջականության որեւէ փոփոխություն չենք հանդուրժի եւ դեմ հանդես կգանք դրան»,- ասել է գեներալ Մուսավին:

Իրանական բանակի հրամանատարը բանակին եւ ԻՀՊԿ ՀՕՊ ուժերին հրամայել է ուժեղացնել ՀՕՊ ստորաբաժանումները տարածաշրջանում:

ԱՎԵԼԻՆ