Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է իր կոչին արձագանքած կամավորականների հետ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր

պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծամասնությունը գտնվում է առաջնագծում, համախմբվելու և մարտական ջոկատ կազմելու իր կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով:

 

Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ շարունակելու է լինել Արցախի պաշտպանության բանակի և հայ զինվորի կողքին, տրամադրելով անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության կամավորականների ջոկատը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, առաջիկայում միանալու է հայոց բանակին՝ իր ներդրումն ունենալու հաղթանակի կերտման գործում:
https://www.facebook.com/2139680372961453/posts/2686262231636595/?vh=e&d=n

ԱՎԵԼԻՆ