Երևանի համար 300 նոր միկրոավտոբուսներ կգնվեն` նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար

100 նոր միկրոավտոբուսները, ինչպես նաեւ 200 ավտոբուսները, որոնք ծրագրվում է գնել, նախատեսված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Այս մասին այսօր Երեւանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ նման պահանջներ են սահմանվել նաեւ 500 վերելակների համար, որոնց մի մասն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում:

«Նման միջոցները հատկապես արդիական կլինեն հետպատերազմյան շրջանում՝ կապված սահմանափակ հնարավորություններով մարդկանց թվի ավելացման հետ»,-նկատեց քաղաքապետը:

ԱՎԵԼԻՆ