Ֆրանսիայի հայերը կրկին ճանապարհ են փակել (տեսանյութ)

Ֆրանսիայում ապրող հայերն այսօր` հոկտեմբերի 18-ին, կրկին  բողոքի ակցիա են անցկացրել`ավտոմեքենաներով փակելով կարեւոր նշանակության ավտոմայրուղիներ:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ ճանաչել Արցախի անկախությունը:

Հավաքվածները Հայաստանի եւ Արցախի, Ֆրանսիայի դրոշներով են, պաստառներով: Վանկարկում են «Արցախ», «Հայաստան», Aliev, Erdogan terrorist:

Նշենք, որ վերջին օրերին եվրոպական երկրներում ապրող հայերը նման ակցիաներ են անցկացնում:

ԱՎԵԼԻՆ