Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1694 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1694 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64694 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 348149, վերջին մեկ օրում` 4096 նոր թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ:

Մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48104։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1081 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերը հասել են 1397-ի:

ԱՎԵԼԻՆ