Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերւ թիվը հասել է 7.43 միլիոն. Reuters

Հնդկաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ հասել է 7.43 միլիոնի, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 62 212 դեպք։

Ընդ որում՝ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակման ակտիվ դեպքերի թիվը կազմում է 800 հազարից ոչ պակաս, ինչը զգալի ձեռքբերում է։

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակումների դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։

Մտավախություն կա, որ Հնդկաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը կարող է դառնալ է՛լ ավելի տագնապահարույց երկրում փառատոների սեզոնի պատճառով։

ԱՎԵԼԻՆ