Արցախի անկախության ճանաչման պահանջով երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Արցախի անկախության ճանաչման պահանջով, Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման ռեժիմի, ինչպես նաեւ վերջնական հրադադար հաստատելու հարցով այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դեսպանատների մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներն իրենց երթն ավարտեցին Ազատության հրապարակում։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները հրապարակում Տերունական աղոթք արեցին և դրանով ավարտեցին։

Հիշեցնենք, որ քաղաքացիները երթով գնացել են Հունաստանի, Սիրիայի և Չինաստանի դեսպանատների մոտ եւ իրենց հորդորը ներկայացրել։

ԱՎԵԼԻՆ