Ֆրանսիացի պատգամավորը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հայտնել է, որ պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ես՝ որպես 1-ին ստորագրող, վաղը խորհրդարանին կներկայացնեմ մի քանի պատգամավորների համատեղ բանաձևը՝ Արցախի ճանաչման օգտին»,- գրել է Պուպոնին։

Նա նաև այլ գրառում է կատարել՝ կոչ անելով թույլ չտալ Ալիևին և Էրդողանին շարունակել 1915-ի սկսածը։
«Եկեք Հայաստանին մենակ չթողնենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,- հայտարարել է պատգամավորը։

ԱՎԵԼԻՆ