Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի թիմի դեմ խաղում հանդես կգա կարմիր համազգեստով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում հանդես կգա ամբողջովին կարմիր համազգեստով, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Վրաստանի հավաքականը կխաղա ամբողջությամբ սպիտակ հանդերձանքով։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականը հրապարակել էր վերջնական հայտացուցակը։

Հետևեք NEWS.am SPORT

ԱՎԵԼԻՆ