ԱՀ ՊԲ ճշգրիտ հարվածներով ոչնչացնում է ադրբեջանական զինվորներին տեղափոխող մեքենաները (տեսանյութ)

«Զինուժ» մեդիան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ԱՀ պաշտպանության բանակը կետային, ճշգրիտ հարվածներով ոչնչացնում է ադրբեջանական զինվորներին տեղափոխող մեքենաները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

ԱՎԵԼԻՆ