Պակիստանն ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան՝ ի նշան հավատարմության Թուրքիային. Newscomworld

Պակիստանն ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան՝ ի նշան հավատարմության Թուրքիային, գրում է Newscomworld պորտալը:

«Պակիստանցի ահաբեկիչները տարածաշրջանում են: Քանի դեռ պակիստանյան բանակը գտնվում է Հնդկաստանի եւ Աֆղանստանի սահմանին, Պակիստանն ի նշան իր հավատարմության Թուրքիային՝ ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պորտալը:

Պորտալի աղբյուրների համաձայն՝ ISI պակիստանյան հետախուզությունը համակարգում է իր գործողություններն ահաբեկչական ռեսուրսների հետ:

Համաձայն սիրիական աղբյուրների՝ թուրքական կառավարությունն Ադրբեջան ավելի քան 300 ահաբեկչի է ուղարկել: Իրենք՝ գրոհայինները, հայտարարում են, որ ԱԴրբեջան են մեկնում 1500-2000 դոլար աշխատավարձի դիմաց, գրում է պորտալը:

 

ԱՎԵԼԻՆ