Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել (ուղիղ)

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին հաղորդվում է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Նիստը նախատեսված էր սկսել 16:00-ին, սակայն հետաձգվել է 2 ժամով:

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը:

ՀՀ ԱԺ հատուկ նիստ

ՀՀ ԱԺ հատուկ նիստEnglish translation: https://youtu.be/NdyK5wCDVPYРусский перевод: https://youtu.be/X2YqDcRSktk

Gepostet von National Assembly of Armenia / Ազգային ժողով am Sonntag, 27. September 2020

ԱՎԵԼԻՆ