Խարկովում կործանվել է ինքնաթիռ, որում կուրսանտներն իրականացնում էին ուսումնական թռիչք

Խարկովի շրջանի Չուգուեւ քաղաքում կործանվել է ինքնաթիռ Խարկովի Օդուժի համալսարանի կուրսանտների հետ: Անկման հետեւանքով բռնկվել է հրդեհ: Հաղորդվում է վիրավորների եւ զոհերի մասին: Այդ մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին, դեպքի վայրից հայտնում են ականատեսները, հաղորդում է Ստրանա.ua-ն:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը կործանվել է 20:45-ի շրջանում. վայրէջք կատարելիս կործանվել է Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը:

Նաեւ տեղեկություններ են ի հայտ եկել, համաձայն որոնց՝ ինքնաթիռով կուրսանտներն իրականացնում էին ուսումնական թռիչք:

ԱՎԵԼԻՆ