Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք, մահացել է 207 մարդ, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նախարարության ներկայացուցիչ Սիմա Լարին հայտնել է, որ Իրանում հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մեծացել է՝ հասնելով մինչեւ 439 882-ի, իսկ բռնկման սկզբից ի վեր մահացածների թիվը կազմել է 25 222։

Նա նաեւ հայտնել է, որ ապաքինվել է 369 842 պացիենտ, 4 203 պացիենտ ծայրահեղ վիճակում է։

ԱՎԵԼԻՆ