Նոր խաղ Goodwin.am-ում. Թեթև օդապարիկ` «ծանր» շահումներ… Goodwin.am-ն ասում է՝ շահելու ժամանակն է

Թեթև օդապարիկ՝ «ծանր» շահումներ… Goodwin.am-ն ասում է՝ շահելու ժամանակն է։

Օրեր առաջ կայացած խոշոր վիճակահանության ժամանակ goodwin.am-ը ոչ միայն խաղարկեց շքեղ Ferrari F430 ավտոմեքենա, 19,000,000 դրամ և անակնկալ գումարային մրցանակներ, այլ նաև ազդարարեց գալիք ակցիաների ու պրոդուկտների մասին։

Դրանց թվում էր նաև Balloon (Օդապարիկ) խաղը։ Խաղը նախատեսված է ադրենալինի ու խոշոր գործակիցներով շահումների սիրահարների համար։

Խաղի առավելությունը կայանում է նրանում, որ խաղացողն ինքն է որոշում, թե ինչ գործակցով և երբ վերցնի շահումը։ Balloon կարելի է խաղալ ինչպես ստանդարտ, այնպես էլ ավտո ռեժիմներով՝ նախապես նշելով խաղադրույքի չափն ու շահման գործակիցը։

Balloon-ի կանոնները պարզ են. մասնակցելու համար հարկավոր է նախ և առաջ կատարել խաղադրույք։ Խաղի մեկնարկի պահից սկսած օդապարիկը սկսում է վեր բարձրանալ։ Այս ընթացքում խաղադրույքի գործակիցն աճում է և կանգ առնում այն ժամանակ, երբ տեղի է ունենում օդապարիկի պայթյուն։ Հաղթանակ գրանցելու համար հարկավոր է վերցնել շահումը մինչ օդապարիկի պայթյունը։

Ինչ վերաբերում է շահումներին, խաղը բավականին շռայլ է։ Այստեղ մեկ խաղադրույքով կարելի է շահել մինչև 5,000,000 դրամ։ Խոշոր շահումներից բացի խաղը կզարմացնի նաև հարմարավետ ու ժամանակակից դիզայնով ու խաղի ընթացքում հանդիպող զվարճալի անիմացիաներով

ԱՎԵԼԻՆ