Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066, վերջին մեկ օրում` 825 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3765 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 73-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42676 անձ` վերջին մեկ օրում 39 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:

ԱՎԵԼԻՆ