Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները

Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները: Դրանց մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, հրավիրված է մոտ հազար արտասահմանցի զինվորական:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, հայտնում է РБК-ն:

Զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը՝ Հարավային ռազմական շրջանի տարածքում՝ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ:

Հիմնական գործողությունները կանցկացվեն «Պրուդբոյ», «Աշուլուկ», «Կապուստին Յար» զորակայաններում, «Արզգիրսկի» եւ «Կոպանսկայա» ավիացիոն զորակայաններում: Բացի այդ, Սեւ եւ Կասպից ծովերի ջրերում կխաղարկվեն Սեւծովյան նավատորմի եւ Կասպյան նավատորմի խմբավորումների գործողությունների դրվագներ, որոնց կմիանան նաեւ Իրանի ռազմանավերը:

Ինչպես նշում է պաշտպանության նախարարությունը, համատեղ գործողությունների համար հրավիրվել են Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից եւ Պակիստանից ընդհանուր առմամբ մինչեւ 1000 զինծառայողներ: Որպես դիտորդ, ներկա կլինեն հյուրեր՝ Ադրբեջանից, Ինդոնեզիայից, Իրանից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ Շրի Լանկայից:

ԱՎԵԼԻՆ