Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասվում է.

ԳՈՎԱԶԴ
00:08

Իմանալ ավելին

«Պարոն Նախագահ,

Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:

Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ:

Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն:

Քուիրինալեի պալատում Ձեզ ընդունելու ակնկալիքով՝ ընդունեք անձնական բարեկամության հավաստիքս և հայ ժողովրդի բարեկեցության մաղթանքներս»:

ԱՎԵԼԻՆ