«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ. բոլորը թունավորվել են «Արտ-Լանչ»-ի սննդից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց բկ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», – ասաց նա:

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են բկ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր:

ԱՎԵԼԻՆ