Հայտնի է, թե ով է մտածել ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը

«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ռեսուրսները հրատարակել են իրենց «կորպորատիվ» ամսագիրը, որտեղ պատմել են, թե ով է մտածել ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, հաղորդում է MK-ն:

Ինչպես գրված է նյութում, ինքը՝ Ուսամա Բեն Լադենը, որն այն ժամանակ անձամբ գտնվելիս է եղել Սուդանում, աշխատել է ԱՄՆ-ում ահաբեկչության ծրագրի վրա: Սակայն ի սկզբանե նման ծրագիր է առաջարկել եգիպտացի մի օդաչու, ընդ որում՝ նա աշխատել է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:

Եգիպտացին անմիջապես Բեն Լադենին ասել է, որ նրան անհրաժեշտ է առեւանգել ինքնաթիռը եւ հարվածել Ամերիկայի ամենանշանավոր վայրերից մեկին:

Բայց Սուդանից մեկ այլ ահաբեկիչ առաջարկել է այլ ծրագիր՝ առեւանգել ինքնաթիռները եւ պայթեցնել դրանք, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Այս նախագիծը դուր է եկել Բեն Լադենին, եւ նա անցել է դրան: Բայց երբ նա սկսել է մանրամասն զարգացնել այն, եկել է այն եզրակացության, որ Սուդանը հարմար չէ ահաբեկչություններ իրականացնելու հարթակի դերի համար:

1998 թվականին, տեղափոխվելով Աֆղանստան, «Ալ Քաիդա»-ի ղեկավարը վերադարձել է եգիպտացի օդաչուի ծրագրին:

Հոդվածում ջիհադականները նաեւ քննադատել են Charlie Hebdo հրատարակությանը, որը վերսկսել է կրոնական ծաղրանկարների հրապարակումը:

ԱՎԵԼԻՆ