«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի,

նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։

Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։

Նշենք, որ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։

«Շենգավիթ» ԲԿ–ից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ծննդկանի մահվան լուրը՝ նշելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։

ԱՎԵԼԻՆ