Բորիս Մոյիսեևը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում

Ռուսական լրատվամիջոցներում մեծ տարածում են գտել հաղորդումները Բորիս Մոյիսեևի առողջական ծանր վիճակի մասին:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երգչի մոտ ուղեղի կաթված է տեղի ունեցել, որից հետո նրա վիճակը վատացել է, իսկ օրեր առաջ պարզվել է, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Բացի այդ, հաղորդվում է, որ անկողնուն գամված դերասանն աղքատացել է և գումար չունի դեղ գնելու համար:

«Բորիսը, որքան ինձ հայտնի է, այժմ ծանր վիճակում է գտնվում: Ես օրեր առաջ եմ շփվել նրա մոտ ընկերոջ հետ: Մոյիսեևը գամված է անկողնուն, պառկած է…»,-  Собеседник.Ru-ին հայտնել է փաստաբան Տամարա Պուխովան:

Նրա խոսքով՝ բեմ բարձրանալու և գումար վաստակելու հնարավորությունից զրկված արտիստը վաղուց ֆինանսական խնդիրներ ունի: Վերջինս զարմանքով նշում է, թե չգիտի՝ ինչու են նրա աստղային ընկերները երես թեքել իրենից:

ԱՎԵԼԻՆ