Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 2 937 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը 1422 է։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 6633 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

ԱՎԵԼԻՆ