LA LA LAND beauty space-ի շքեղ բացման շնորհանդեսն ու հյուրերը

Շքեղ ու անչափ հաճելի նոր վայր, որն օրերս բացվեց Բուզանդի 107 հասցեում: LA LA LAND beauty space-ը պարզապես բյութի սրահ չէ, այն իր ձևաչափով եզակի վայր է Երևանում, ուր կարող ես այցելել պարզապես տնային հագուստով և դուրս գալ կատարյալ լուքով: LA LA LAND-ի ինտերիերը, ծառայությունները, բացման շնորհանդեսը, հյուրերը և Reincarnation խմբի ելույթը՝ դիտեք մեր ծավալուն փոստում:

Կանանց և տղամարդկանց համար նախատեսված LA LA LAND բյութի սփեյսը իր տեսակով եզակի է: Այն ոչ միայն բյութի սրահ է, որտեղ կատարվում են ոլորտի բոլոր ծառայությունները, այլև երեկոն զգեստների ու աքսեսուարների վաճառքի և վարձակալության սրահ է: Կենտրոնի աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ երեկոյան 20.00-ը: Բացման շնորհանդեսին բոլոր հյուրերին սպասվում էր գունեց հյուրասիրություն, Reincarnation խմբի ելույթը և իհարկե վառ տպավորություններ:

Ահա այսպես կգտնեք հասցեն՝ Բուզանդի 107: Քանի որ Սարյան/Բուզանդ փողոցների հատման վայրում դե մի փոքր աշխատանքներ են տարվում, պարզապես շրջանցեք այս հատվածը և հենց առաջին նորակառույց շքեղ շինության առաջին հարկում կգտնեք LA LA LAND beauty space-ի մուտքը: Թույլ տվեք Ձեզ ուղեկցել ու մանրամասնորեն ներկայացնել այս շքեղ կենտրոնը:

Ահա առաջին սրահը, որտեղ կարող եք գնել կամ վարձակալել տարբեր երկրների արտադրության երեկոյան շքեղ զգեստներ և աքսեսուարներ: Հարմարավետ հայելիներ, հանդերձարան և մասնագետներ, ովքեր Ձեզ կօգնեն ընտրություն կատարել: իրականում ես միանգամից մտածեցի, որ այստեղ հենց հարսանիքների ժամանակ հարմար կլինի սպասարկվել, այնուհետև փորձել զգեստն ու հենց այստեղից էլ տեղափոխվել արդեն արարողության վայր:

LA LA LAND beauty space, չգիտեմ դիտել եք հոլիվուդյան ֆիլմը, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ այստեղ անցկացված ժամանակն իրոք Ձեզ համար հեքիաթային կլինի: Տնօրինության նպատակը հենց դա է եղել. մատուցել ամբողջական բյութի ծառայություններ հաճախորդներին՝ այդ թվում և հանդերձանգի տեսքով և հենց այստեղից նրանց ճանապարհել դեպի հանդիսության վայր:

Իհարկե աչք է ծակում աբմողջությամբ ծաղկային առաստաղը, հայելապատ բեմը՝ հագուստ փորձելու համար և բացօթյա հատվածը, որտեղ կարող են սպասել Ձեր ընկերները, մինչ Դուք սպասարկվում եք:

Որոշ զգեստներ միայն վաճառքի են ներկայացված, մի մասն էլ հնարավոր է և գնել կամ վարձակալել:

Ահա բացօթյա հատվածը, դեպի երևանյան նոր այգի բացվող այս հատվածում կարող եք հանգստանալ, սրճել և սպասել Ձեր հերթին:

Զգեստների արժեքները կարող եք ճշտել զանգահարելով նշված հեռախոսահամարով, կամ գրելով LA LA LAND-ի սոցիալական էջերին:

Սկսում եմ միանգամից մանկական խաղասրահից, գիտեմ, թե որքան կարևոր է այս հատվածը ծնողների համար: Մինչ ծնողները սպասարկվում են, երեխաները կարող են հանգստանալ ու խաղալ մանկական հատուկ սենյակում:

Այ այսպիսի հարմար, շքեղ ու հաճելի միջավայր: Սա ոտնահարդարման անկյունն է:

Վարսահարդրամն սրահն է, որտեղ սպասարկում են տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ:

Հարևանությամբ դիմահարդարման սրահն է:

Բոլոր սրահներում օգտագործվում են միայն առաջատար բրենդերի արտադրանքը:

Մատնահարդարման հատվածը: Նաև գործում է կոսմետոլոգիական սրահ՝ հագեցած ծառայություններով:

Չէի կարող չլուսանկարել սանհանգույցը: Կարծում եմ վարդագույն ֆլամինգոներով սելֆիներ հաճախ եք տեսնելու Ձեր ընկերների սթորիներում:

Ինչպես և սպասվում էր, արդեն իսկ բացման շնորհանդեսին, LA LA LAND-ի բացօթյա հատվածն ամենասիրված անկյունը դարձավ: Այցելեք և սպասարկվեք այ այսպիսի շքեղ կենտրոնում՝ գնահատելով Ձեր ժամանակը և ինքներդ Ձեզ:

 

ԱՎԵԼԻՆ