ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մի քանի շաբաթվա ընթացքում. Թրամփ

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ABC հեռուստաալիքի եթերում։

«Նախկին վարչակազմերից միգուցե տարիներ պահանջվեր՝ պատվաստանյութ ստանալու համար։ Իսկ մեզ մնացել է մի քանի շաբաթ այն ստանալու համար։ Դա կարող է տևել 3-4 շաբաթ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ դեղամիջոցի վրա աշխատող ընկերությունները մոտ են գործընթացի ավարտին։

Նախագահի խոսքով՝ ժամանակի ընթացքում կորոնավիրուսը կվերանա։ Դա տեղի կունենա ինչպես պատվաստանյութով, այնպես էլ առանց դրա։ Իր խոսքի ընթացքում Թրամփը վրիպել է․ Նա նշել է, որ վիրուսի անհետացմանը կնպաստի մարդկանց մոտ հոտային զգացողության (herd mentality) զարգացումը։ Հավանաբար, նախագահը նկատի է ունեցել կոլեկտիվ դիմադրողականությունը (herd immunity), որը տեղի կունենա, եթե վարակվի մարդկանց ճնշող մեծամասնությունը։

ԱՎԵԼԻՆ