Իրեն քաղաքագետ երևակայող սուբյեկտը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունների պաշտոնական խոսափող դարձած Ստյոպիկ Սաֆարյանն այսօր հերթական անգամ իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձ է արել Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով: Իրեն քաղաքագետ երևակայող սուբյեկտը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում, թե Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Տավուշի մարզում հրաժարվել են դիմակներ կրել ու կարող են կորոնավիրուսի տարածմանը նպաստել: Ախր այ Ստյոպիկ, հասկանում եմ, որ պատվերդ ստացել ես ու ուզում ես քեզ արդարացնել, բայց սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա: Ես ինքս այսօր ամբողջ օրը ներկա եմ եղել թե Իջևանի, թե Ոսկեվանի հանդիպումներին ու տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյանը երբ եղել է ժողովրդի մեջ, կրել է դիմակ և միայն ամբիոնից ելույթ ունենալիս է դիմակը հանել, այն էլ երբ գտնվել է 5-ից 7 մետր հեռավորության վրա: Այնպես, որ քո սիրելի իշխանությունների համավարակի դեմ պայքարի գործընթացի տապալումները հանկարծ չփորձես բարդել ԲՀԿ-ի վրա, որովհետև ամբողջ հայ ժողովուրդը գիտի, որ հենց այսօրվա իշխանություններն են մեղավոր թե համավարակի դեմ պայքարի գործընթացը ձախողելու, թե հազարից ավել մահերի համար: Այնպես որ, ոտքդ վերմակիդ համապատասխան մեկնիր ու գլխիցդ մեծ գործեր մի բռնի»:

https://m.facebook.com/story.php?story_fbid=1897940493678873&id=100003888238665

ԱՎԵԼԻՆ