Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը, հաղորդում է Կրեմլի կայքը:

Հաղորդվում է, որ քննարկվել են նաեւ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների համար պանդեմիայի բացասական հետեւանքների հաղթահարման հարցով կոլեկտիվ ջանքերը: Հատկապես ուշադրություն է հատկացվել Ռուսաստանում մշակված պատվաստանյութի համատեղ արտադրության հեռանկարներին:

«Երկու կողմերը բավարարություն են հայտնել ՕՊԵԿ+ ձեւաչափով պայմանավորվածությունների իրականացման ընթացքի կապակցությամբ, որը թույլ է տալիս կայունացնել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության տարբեր հարցերին: Հաստատվել է երկկողմ տրամադրվածությունը առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում կապերի ընդլայնմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ԱՎԵԼԻՆ