Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարսգյանի հրամանագրով Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է հրամանագրում:

Արա Խորենի Ֆիդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում:
1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո` 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում:
26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր,
03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր,
26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
15.01.2010-09.11.2011 թ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ:
ՀՀ ոստիկանության պետի 09.11.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնին:

Պարգևատրվել է`
ՀՀ ոստիկանության պետի մի շարք խրախուսանքներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ԱՎԵԼԻՆ