Ավտոներկրողների միության անդամները Կառավարության շենքի դիմաց ակցիա են անում (ուղիղ)

Ավտոներկրողների միության անդամները Կառավարության շենքի դիմաց ակցիա են անում այսօր՝ օգոստոսի 14–ին։ Նրանց բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկակական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։

Միության անդամ Զոհրաբ Իգիթյանը լրագրողների հետ զրույցում մեջբերեց Մաքսային միության մասին պայմանագիրը, ըստ որի՝ միության անդամ երկրների ապրանքները ազատ շրջանառություն ունեն միության տարածքում։

«Մեր հայկական պետհամարանիշներով մեքենանները առգրավվում են։ Մեկ ամիս է՝  ինչ այդ ամենը տեղի է ունենում, և դրա արդյունքում այն մեքենաները, որոնք ներկրողներս բերել էինք և մաքսազերծել, մնալու են Հայաստանում կանգնած։ Սա շատ լուրջ խնդիր է, մենք մի ամիս է՝ բարձրաձայնում ենք այս մասին, բայց դեռ ոչ մի քայլ չկա»,- նշեց նա։

ԱՎԵԼԻՆ