Սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ

Օգոստոսի 14-ին Հայաստանի առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանական նվազումը կշարունակվի:

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ ցերեկային ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ , ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Լոռիում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+25,

Տավուշում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+30,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +27+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+25,

Արցախում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+25 (հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32):

ԱՎԵԼԻՆ