Դոնալդ Թրամփը քննարկել է Պենտագոնի ղեկավարին փոխարինելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր կարգով իր խորհրդականների հետ քննարկել է նոյեմբեր ամսվա նախագահական ընտրություններից հետո Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին փոխարինելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով խորհրդակցությանը ծանոթ աղբյուրը:

Գործակալությունը, վկայակոչելով աղբյուրը, նշում է, որ այս որոշման պատճառն աճող տարաձայնություններն են նրանց միջեւ:
Աղբյուրը հայտարարել է, որ Թրամփը եւ Էսփերը «լավագույն դիրքում չեն», սակայն Թրամփը մտադիր չէ այդ հարցն առաջ մղել մինչեւ երկրում ընտրությունների անցկացումը:

Reuters-ը նշում է, որ Էսփերը հարգանք է վայելում ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների շրջանում` Պենտագոնն ամուր ձեռքով կառավարելու համար այն փոփոխական ժամանակահատվածում, երբ Թրամփը բազմիցս զինված ուժերին ներքաշում էր ներքաղաքական խնդիրների մեջ, այդ թվում` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման:

Սակայն Թրամփը մտահոգված էր Էսփերի առարկությունների կապակցությամբ Զորջ Ֆլոյդի մահվան հետեւանքով ծագած անկարգությունները ճնշելու նպատակով ուժերի ներգրավման հարցում:

Նախագահի եւ Պենտագոնի ղեկավարի միջեւ տարաձայնությունների թվում գործակալությունը նշում է կոնֆեդերատների դրոշի հարցը, որը Էսփերն արգելել էր, մինչդեռ Թրամփը վկայակոչում էր ազատ խոսքի իրավունքը` ի պաշտպանություն ամերիկացիների, որոնք բարձրացնում են Կոնֆեդերացիայի դրոշը:

Ընդ որում, Սպիտակ տան մամուլի քարտուղար Զադ Դիրը հայտարարել է, որ այս պահին տեղեկատվություն չունի կադրային փոփոխությունների վերաբերյալ, եւ նշել է, որ տեղին չէր լինի շահարկել կադրայն փոփոխությունների թեման ընտրություններից հետո կամ նախագահի լիազորությունների երկրորդ ժամկետի ընթացքում:

Պենտագոնում այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում:

ԱՎԵԼԻՆ