Սահմանվել են հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող սանիտարական կանոնները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 4-ին հրաման է ստորագրել, որով սահմանվում են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող սանիտարական կանոնները։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում:

2. Սույն Կանոնները նախատեսված են հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

3. Հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով՝

1) իրականացնում է հանրային սննդի կազմակերպման վայրում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները,
2) իրականացնում է հսկողության սահմանման նպատակով ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,
3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Կազմակերպության տնօրենը հնարավորինս խուսափում է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
1) 65 և բարձր տարիքի անձինք,
2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ, 4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5. Կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կառավարման կամ զգայական (սենսոր) ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

6. Կազմակերպության ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ աղբարկղներ:

7. Կազմակերպության աշխատողներն ապահովվում են դիմակով՝ ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից, ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

8. Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

9.Աշխատանքային տարածքի ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝
1) աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները՝ կատարելով համապատասխան գրառումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,
2) իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ, 3) յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ,
4) կտորից կարված ծածկերով աթոռներ չեն օգտագործվում, կազմակերպությունն ապահովվում է ախտահանման ենթակա թիկնակներ ունեցող աթոռներով,
5) յուրաքանչյուր սեղանի մոտ տեղադրվում է ձեռքերի համար նախատեսված 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, 6) յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝
ա. բոլոր փակ տարածքների օդափոխություն,
բ. դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման
ցուցափեղկերի խոնավ մաքրում՝ լվացող միջոցով և ախտահանում՝ ախտահանիչ միջոցներով,
գ. սանհանգույցների մաքրում և ախտահանում,
7) ախտահանման համար կիրառվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,
8) ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում,

9) կազմակերպվում է սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

10. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝
1) նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով,
2) ապահովվում է միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակի համապատասխանությունը ողջ պահանջարկին: Ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք չի օգտագործվում,
3) սպասքի լվացումը կատարվում է մեքենայացված կամ ձեռքով:
Կազմակերպությունում հնարավորինս օգտագործվում են ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներ՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ,
4) սպասքի ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար,

 

ա. սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
բ. լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
գ. լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,
դ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
ե. ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,
զ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
է. սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա,
5) սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է,
6) մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, հերմետիկ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

11. Անձնակազմի համար կանոններն են՝
1) յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ աշխատանքի ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,
2) աշխատողները մշտապես կրում են դիմակներ:

12. Հաճախորդների սպասարկման կանոններն են՝
1) սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում,
2) COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում,
3) հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայվում են այնպես, որ հարևան սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,
4) Կազմակերպությունում 5 անձից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ չեն իրականացվում,
5) հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդ միաժամանակ ներկա չեն լինում:

Ձև 1

Ձև 2

ԱՎԵԼԻՆ