62-ամյա Վալերի Սյուտկինը չորրորդ անգամ հայր է դարձել

Ռուս հայտնի երգիչ Վալերի Սյուտկինը չորրորդ անգամ հայր է դարձել: 62-ամյա երգիչը երկար ժամանակ թաքցնում էր կնոջ հղիության փաստը, բայց նախօրեին լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ, բայց փոքրիկի դեմքը ծածկել է էմոջիով:

«Հավատի, Հույսի և Սիրո ինը ամիս։ Շնորհակալ եմ, իմ սեր։ Ծնունդդ շնորհավոր, որդիս»,- լուսանկարին կից գրել է Սյուտկինը։ Վալերին իր կնոջ` Վիոլայի հետ ծանոթացել է 90-ականների սկզբին, երբ վերջինս դարձել է «Բրավո» խմբի անդամ, որի մենակատարն այդ պահին Սյուտկինն էր։ Նրանք արդեն 27 տարի է, ինչ ամուսնացած են: Նործին տղան Սյուտկինի չորրորդ երեխան է։ Վիոլան ու Վալերին նաև դուստր ունեն: Իսկ Սյւոտկինը դուստր ու որդի ունի նախորդ երկու ամուսնություններից։

 

ԱՎԵԼԻՆ