Զանգվածային անկարգություններ Ախալքալաքում.կան զոհեր

Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայտնում է JNEWS-ը:

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

ԱՎԵԼԻՆ