ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը

ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ուրբաթ գերազանցել է 160 000-ը եւ կազմել է կորոնավիրուսի հետեւանքով բոլոր մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

Ընդ որում՝ գործակալությունն ընդգծում է որ առաջիկայում երկրում նախատեսվում է բացել դպրոցները։

Երկրում վերջին տվյալներով գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 160 003 մահվան դեպք, վարակվել է 4. 91 մլն մարդ։

Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը հատկապես բարձր է 23 նահանգներում։ Առավելագույն թվով մահվան դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում եւ Տեխասում։

ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը վիրուսով վարակվածների եւ մահացածների թվով։

Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան՝ COVID-19-ի հարցերով համակարգող, բժիշկ Դեբորա Բիրքսը նախազգուշացրել է, որ Բոստոնը, Դետրոյթն ու Վաշինգտոնը կարող են բախվել կորոնավիրուսի նոր բռնկումների հետ։

ԱՎԵԼԻՆ