Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար

Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար։ Այս  մասին հայտնում են  ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«1.ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,

2. խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,

3. տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։

Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՎԵԼԻՆ