Էմանուել Մակարոնը ժամանել է Բեյրութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարել է ողբերգական պայթյունից հետո Բեյրութ նրա ժամանելու մասին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի:

Նշվում է, որ Մակրոնը կհանդիպի Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Ֆրանսիայի նախագահը կուղեւորվի պետության ղեկավարի նստավայր՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա հանդիպումներ կունենա նաեւ տարբեր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Աղբյուրի համաձայն, իր այցով Մակրոնը մտադիր է ցույց տալ, որ Լիբանանը միայնակ չէ: Բացի այդ, նա մտադիր է ամրապնդել լիբանանյան ժողովրդի վստահությունը:

Ֆրանսիայի նախագահն ինքը հայտարարել է, թե իր դերն է ցույց տալ, որ ինքը հավատում է երկրին:

ԱՎԵԼԻՆ